Հայաստանի թոփ 6 տեսարժան վայրերը
1․Գառնի
Գառնի հեթանոսական տաճարը կառուցվել է 77 թվականին Տրդատ թագավորի կողմից։ Հին հայկական հեթանոսական տաճարը գտնվում է Կոտայքի մարզում, Ազատ գետի աջ ափին։
2011 թվականին Գառնի պատմամշակութային համալիրն արժանացել է Մելինա Մերկուրիի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան 2011 մրցանակին։
1679 թվակակի երկրաշարժի հետևանքով խոնահրվեց Գառնի տաճարը։ Գառնի տաճարի վերականգնման նախագիծը կառավարությունը հաստատեց 1968 թվականի դեկտեմբերի 10-ին, իսկ վերանորոգումն ավարտվեց 1970 թվականին։
2.Գեղարդ
Գեղարդի միջնադարյան վանական համալիրը գտնվում է Կոտայքի մարզում, Ազատ գետի աջ ափին։ Գեղարդի վանական համալիրը կառուցվել է 13-րդ դարում, հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։ Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս։
3.Տաթևի վանք
Միջնադարյան այս հրաշալի վանական համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի աջ ափին։ «Տաթև» անունը ծագում է հայերեն «տա թև» արտահայտությունից։
Վաղ միջնադարում Տաթևի վանքը եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն։
1919-1921 թ․թ․ Տաթևը եղել է Զանգեզուրի ինքնապաշտպանության կարևոր օջախներից մեկը։ Վանքի տարածքում են գտնվում ձիթհանը, Պողոս-Պետրոս տաճարը, Սբ․ Աստվածածին մատուռ-եկեղեցին, ս․ Գրիգոր եկեղեցին, Գրիգոր Տաթևացու դամբարանը, «Գավազան» հուշարձանը, սեղանատունը, մատենադարանը, դասասենյակները։
4.Նորավանք
Միջնադարյան այս հոյակերտ հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզում։ Դեռևս վաղ միջնադարում Նորավանքը համարվել է սրբատեղի։ Նորավանքի համալիրը ներառում է երկու եկեղեցիներ, գավիթ, եկեղեցի-տապանատուն, արևելյան կողմում՝ երկհարկ եկեղեցի, պարսպից դուրս՝ 2 մատուռ: Նորավանքն իր առանձնահատկություններով և արվեստների համադրությամբ հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է:
2002 թ-ից Նորավանքը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս։
5.Սևանա լիճ
Սևանա լիճը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մ բարձրության վրա: Սևանա լիճը շրջապատված է Վարդենիսի, Գեղամա, Փամբակի, Արեգունի և Սևանի ձնածածկ լեռներով։ Սևանում է գտնվում Հայաստանի ամենատպավորիչ եկեղեցիներից մեկը՝ Սևանավանքը, որը հիմնադրվել է 874 թ․-ին Մարիամ Բագրատունու հրամանով։